ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն այցելել է Բրիտանիա։ Դաունինգ սթրիթում այսօր նա հանդիպել է վարչապետ Բորիս Ջոնսոնին։
Բրիտանիայի վարչապետը մարտի 17-ից հետո առաջին անգամ ֆիզիկապես մասնակցել է կառավարության նիստին, հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը։
Համավարակի տարածման սկզբնական փուլում Բորիս Ջոնսոնը, առողջապահության նախարարը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ վարակվել էին կորոնավիրուսով:
Ջոնսոնը, մասնակցելով կառավարության նիստին, աշխատանքի վերադառնալու օրինակ է ծառայել՝ պահպանելով ձեռքերն ախտահանելու և սոցիալական հեռավորություն պահպանելու պայմանները։