ԱՀԿ-ն երկրորդ օրն անընդմեջ արձանագրում է Covid-19-ի նոր վարակակիրների աննախադեպ բարձր թիվ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) երկրորդ օրն անընդմեջ արձանագրում է կորոնավիրուսի նոր վարակակիրների աննախադեպ բարձր թիվ մեկ օրվա կտրվածքով՝ շուրջ 260 հազար:

Նախորդ բարձր ցուցանիշը աշխարհում արձանագրվել էր հուլիսի 17-ին՝ մոտ 238 հազար: Անցած 24 ժամվա ընթացքում համաճարակի հետևանքով մահացածների թիվը նույնպես բարձր է՝ 7 հազար 360։ Ավելի բարձր ցուցանիշ արձանագրվել էր միայն մայիսի 10-ին՝ 8 հազար 500:

Այսպիսով, աշխարհում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 14 միլիոն 400 հազարի, որից 604 հազարը մահացել է, 8 միլիոն 600 հազարը՝ ապաքինվել: Հիվանդացության ցուցանիշներով առաջատարը ԱՄՆ-ն է` 3 միլիոն 700 հազար վարակակիր, երկրորդ հորիզոնականում Բրազիլիան՝ ավելի քան 2 միլիոն, երրորդ տեղում Հնդկաստանը՝ ավելի քան 1 միլիոն ցուցանիշով։