Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 461-ով՝ հասնելով 34 հազար 462-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 11 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Այսօր կենտրոնի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 631-ով և հասել 23 հազար 123-ի:
Ըստ նույն աղբյուրի՝ իրականացվել է 1969 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 145 հազար 83-ի:
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 631-ի: Ըստ Առողջապահության նախարարության` պացիենտները եղել են 53 (կին), 53 (կին), 68 (տղամարդ), 88 (տղամարդ), 64 (կին), 74 (կին), 59 (կին), 62 (տղամարդ), 92 (կին), 69 (տղամարդ) և 81 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 201 է:
Այսպիսով, Covid-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 10 հազար 507 մարդ: