Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հեռախոսազրույց է ունեցել Եվրամիության (ԵՄ) Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ:
Ըստ Մոսկվայի, զրույցը կայացել է ԵՄ նախաձեռնությամբ: «Կողմերը վերահաստատել են առավելագույն զսպվածություն ցուցաբերելու, հետագա թեժացման տանող քայլերից ու հռետորաբանությունից զերծ մնալու, ինչպես նաև հրադադարի ռեժիմը պահպանելու կարևորությունը»,- ասված է ՌԴ արտաքին գերատեսչության հաղորդագրության մեջ: