Մեծ Բրիտանիան, Կանադան և Ամերիկայի Միացյալ Նահանգները Ռուսաստանին մեղադրում են COVID-19 հիվանդության դեմ պատվաստանյութի և դեղամիջոցների բաղադրությունները մոլորակի առաջատար գիտական և դեղագործական կենտրոններից գողանալու փորձի մեջ:
Բրիտանիայի կիբերանվտանգության ազգայյին կենտրոնը երեկ հաղորդել է, որ APT29 անունով հայտնի հաքերային խմբավորումը, որն անվանում են նաև Dukes կամ Cozy Bear, թիրախավորված գրոհների է ենթարկել պատվաստանյութի ստեղծման վրա աշխատող բրիտանական, կանադական և ամերիկյան կենտրոններին:
Բրիտանացիները պնդում են, թե «գրեթե կասկած չկա, որ APT29 խմբավորումը կապ ունի Ռուսաստանի հետախուզական ծառայության հետ»:
Կրեմլն ավանդաբար հերքում է առնչությունը նմանօրինակ հաքերային գրոհներին: