Հովհաննիսյան. Միայն մեկ հատվածից այսօր ադրբեջանական կողմը դուրս է բերել իր զինվորների 10 դի

Այս պահին Հայաստանի տարածքից Ադրբեջանի զինված ուժերի 10 դիակի դուրսհանման ֆոտոապացույցներ ունենք, քիչ առաջ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Եվ եթե հաշվենք, որ այստեղ 10-ն են, կան այլ տեղանքներ, որտեղից հանված չեն, ինչու չէ նաև բոլոր զոհվածները չէ, որ միանգամից մնացել են դաշտում, շատ զոհեր կարող էին իրենց հետ տանել անհաջողության մատնված, բայց չզոհված զինծառայողները, ինչպես նաև բոլորը չէ, որ միանգամից զոհվում են: Ես չեմ ուզի շատ տպավորություն ստեղծվի, որ այդ 100-ն էլ գլխովին ջախջախվել են, բայց ստացվում է, որ զգալի թվով կորուստ է կրել մոտ 100 հոգանոց խումբը` դա կարող է լինել մինչև 25, 30 կամ 40 տոկոս», - հավելեց նա` նշելով, որ խոսքը ադրբեջանական հատուկ նշանակության ուժերի մասին է:

Տես նաև այստեղ