Բաքուն հայտարարում է, թե ՀՀ քաղաքացին ինքնակամ հատել է սահմանն ու անցել Նախիջևան

Նարեկ Սարդարյան

Պաշտոնական Բաքուն հայտարարում է, թե Հայաստանի 30-ամյա քաղաքացի Նարեկ Սարդարյանն ինքնակամ հատել է սահմանն ու անցել Նախիջևանի ինքնավար հանրապետության տարածք։

Այսօր տեղի հեռուստաընկերությունը ցուցադրել է Սարդարյանի հետ հարցազրույցը՝ պնդելով, թե նա խնդրել է իրեն Ադրբեջանի քաղաքացիություն տրամադրել։

Ավելի վաղ՝ անցած շաբաթ, Հայաստանի ոստիկանության Սիսիանի բաժինը հայտնել էր, որ որոնում է Ներքին Խնձորեսկի 30-ամյա բնակիչ Նարեկ Սարդարյանին։

Հայաստանյան Կարմիր Խաչի գրասենյակից «Ազատությանը» փոխանցել են, որ այս պահին Նարեկ Սարդարյանի մասին ոչինչ հայտնել չեն կարող։ Ոստիկանությունից ևս նոր մանրամասներ չեն հայտնում։