«Սու-30ՍՄ»-ները դուրս են գալիս մարտական հերթապահության՝ ապահովելու ՀՀ օդային սահմանների անձեռնմխելիությունը, ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը` կից ներկայացնելով նաև տեսանյութ:
Իր հերթին պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը գրել է. - «Սու-30 ՍՄ բազմաֆունկցիոնալ գերժամանակակից կործանիչների մարտական հերթապահությունը կրելու է մշտական բնույթ»:
Հիշեցնենք, որ իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանի Տավուշի հատվածում կտրուկ սրվել է հուլիսի 12-ին, երբ ադրբեջանական զինուժի զինծառայողները ՈւԱԶ-ով պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Անցած օրերին մարտական գործողությունների հետևանքով, որոնց ընթացքում կողմերը կիրառել են հրետանի, անօդաչու թռչող սարքեր և այլ զինտեխնիկա, պաշտոնական տվյալներով՝ ադրբեջանական կողմից զոհվել է 11 զինվորական, այդ թվում՝ գեներալ, գնդապետ և այլ բարձրաստիճան սպաներ և մեկ քաղաքացիական անձ, հայկական կողմից՝ 4 զինվորական, այդ թվում՝ երկու սպա: