«Թուրքիան շարունակելու է իր ողջ կարողությամբ աջակցել եղբայրական Ադրբեջանին»,- «Անադոլու» գործակալության փոխանցմամբ` հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը թուրքական բանակի բարձրագույն հրամանատարության հետ տեսակոնֆերանսի ժամանակ:
Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանային բախումներին՝ Աքարը նշել է. - «Մենք շարունակելու ենք լինել Ադրբեջանի զինված ուժերի կողքին՝ ընդդեմ Լեռնային Ղարաբաղը ապօրինաբար զավթած և տարիներ շարունակ ագրեսիվ մոտեցում դրսևորող Հայաստանի և առաջնորդվելով «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքով՝ աջակցելու ենք մեր ադրբեջանցի եղբայրներին մեր ողջ կարողությամբ»: