Ադրբեջանի Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է երկրի պաշտպանության նախկին նախարար Ռագիմ Գազիևին, ով երեկ հայտարարել է, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում «ադրբեջանական կողմը ունի 12 զոհ»:
Ադրբեջանի ԱԱԾ-ն տարածած հայտարարությամբ պնդում է, որ բարձրաստիճան նախկին զինվորականը «նպատակաուղղված տարածել է կեղծ տեղեկատվություն, նրա գործողությունները ուղղված են եղել Ադրբեջանի պաշտպանունակությունը թուլացնելուն»։
Ըստ ադրբեջանական իրավապահների, Գազիևը նաև «անկարգությունների և պետական իշխանությունը բռնի գրավելու» կոչեր է հնչեցրել:
77-ամյա Գազիևը Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը ղեկավարել է 1992-1993 թվականներին: