Երեք զինծառայող թեթև՝ բեկորային վնասվածքներ են ստացել հայ-ադրբեջանական սահմանի՝ Տավուշի հատվածում տեղի ունեցած ռազմական գործողությունների հետևաքնով, «Ազատությանը» հայտնեց պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։
Ըստ Ստեփանյանի, նրանք այժմ հետազոտվում են։