Գերմանիայից բժիշկների հումանիտար առաքելությունն ուղևորվել է Հայաստան

Հուլիսի 13-ին մեկնարկել է գերմանացի բժիշկների և առողջապահության համակարգի մասնագետների խոշոր պատվիրակության երկշաբաթյա հումանիտար առաքելությունը Հայաստան, հայտնում է Գերմանիայում Հայաստանի դեսպանությունը:

Առաքելությունը կազմակերպվել է Գերմանիայի դաշնային կառավարության կողմից՝ գերմանական ISAR Միջազգային որոնողական և փրկարար կազմակերպության, Caritas International կազմակերպության և Ռոբերտ Կոխ ինստիտուտի հետ համատեղ:

Հայաստանում գտնվելու ողջ ընթացում գերմանացի մասնագետները Հայաստանի մի քանի հիվանդանոցներում կաջակցեն հայ բժիշկներին Covid-19 համավարակի դեմ պայքարում, կկիսվեն այս ոլորտում գերմանական օրինակելի փորձով: