Իրանի նախագահ Հասան Ռոհանին կոչ է արել կորոնավիրուսի տարածումը զսպելու համար միառժամանակ արգելել հանրային մեծ հավաքներն, այդ թվում` հարսանիքները և հուղարկավորությունները, սակայն չի առաջարկել այդ նպատակով սահմանափակել նաև տնտեսական ակտիվությունը:
Մայրաքաղաք Թեհրանում ոստիկաններն արդեն փակել են հարսանյաց և սգո սրահները:
Իրանի առողջապահության նախարարությունը հաղորդել է, որ անցած 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 180 մարդ, և գրանցվել է ախտարհարման 2 հազար 400 նոր դեպք:
Ընդհանուր հաշվով Իրանում վարակվել է ավելի քան 255 հազար մարդ, մահացել է 12 հազար 635 հիվանդ: