ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չեղարկել է Նյու Հեմփշիրում այսօր ծրագրված նախընտրական հավաքը:
Թրամփի նախընտրական թիմի ներկայացուցիչները հայտնել են, որ հավաքը տեղի կունենա մեկ կամ երկու շաբաթ անց:
Նրանց փոխանցմամբ, պատճառը ոչ թե կորոնավիրուսի համավարակի արագ տարածումն է, այլ Նյու Հեմփշիրի նահանգին մոտեցող արևադարձային փոթոտիկը:
ԱՄՆ-ում տակավին չեն կարողանում զսպել համավարակը: Նոյեմբերին վերընտրվելու համար պայքարող Թրամփը նախընտրական հանդիպումներ է անցկացրել Օկլահոմայում՝ Թալսա քաղաքում:
Հավաքի մասնակիցների մեծ մասն անտեսել է դիմակներ կրելու և սոցիալական հեռավորություն պահպանելու կանոնները: Այդ հավաքից երկու-երեք շաբաթ անց Թալսայում արձանագրվել է կորոնավիրուսի նոր դեպքերի կտրուկ աճ: