ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանն ազատ է արձակվել

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի կալանավորման դեմ պաշտպանական կողմի բողոքը, բեկանել Մանուկյանին կալանավորելու առաջին ատյանի դատարանի որոշումը։

Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-154.2 հոդվածի 2-րդ մասով՝ Ազգային ժողովի 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրություններին մասնակցած «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի և դրա կողմից առաջադրված թեկնածուի օգտին քվեարկելու համար ընտրողներին կաշառք տալը կազմակերպելուն Գագիկ Ծառուկյանին և այլոց հանցակցելու համար։