Ալթմայեր․ «Գերմանական տնտեսության վերականգնումը կմեկնարկի առաջիկա ամիսներին»

Գերմանիայի տնտեսությունն առաջին դրական արդյունքները կարող է արձանագրել արդեն մի քանի ամսից, այսօր Բեռլինում դաշնային կառավարության նիստի ավարտին հայտարարել է էկոնոմիկայի նախարար Պետեր Ալթմայերը։

«Մենք այժմ շատ կարևոր՝ հիմքերի ամրագրման փուլում ենք գտնվում։ Այնպես որ, տնտեսական աճի ցուցանիշներ կարող են արձանագրվել արդեն այս տարվա երկրորդ կեսին՝ հոկտեմբերին կամ նոյեմբերին։ Թունելի վերջում լույսn արդեն իսկ նշմարվում է», - հայտարարում էր Գերմանիայի էկոնոմիկայի նախարարը։