FBI-ի տնօրենի համոզամբ` ԱՄՆ շահերը վտանգող թիվ մեկ պետությունը Չինաստանն է

FBI-ի տնօրեն Քրիստոֆեր Ռեյ, արխիվ

Ամերիկյան ամենաազդեցիկ հատուկ ծառայություններից մեկի՝ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) տնօրեն Քրիստոֆեր Ռեյի համոզմամբ` այսօր ԱՄՆ ազգային շահերը վտանգող հիմնական ուժը Չինաստանն է։

«Մեր պետության համար տեղեկատվական անվտանգության, տնտեսական կենսական շահերի և հակահետախուզության տեսանկյունից ամենալուրջ երկարաժամկետ վտանգը ներկայացնում է Չինաստանը», - հայտարարել է Ռեյը Նյու Յորքում հնչեցրած ելույթում։

«Չինաստանն այս պահին իր ողջ պետական ռեսուրսներն օգտագործում է ցանկացած գնով աշխարհի միակ գերտերությունը դառնալու համար», - նշել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի ղեկավարը։