«Շփման գծում հերթապահություն իրականացնող ադրբեջանցի զինծառայողները պետք է առաջնորդվեն այն պահանջներով, որոնց մասին իր վերջին ելույթներում բարձրաձայնել է նախագահ Իլհամ Ալիևը»․ - առաջնագիծ այցի ընթացքում նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։

Ադրբեջանական APA գործակալությունը փոխանցում է, որ այցի ընթացքում ռազմական գերատեսչության ղեկավարին ուղեկցել են բանակային հրամանատարության մի շարք ներկայացուցիչներ, այդ թվում` Գլխավոր շտաբի պետ Նեջմեդին Սադիխովը։

Ադրբեջանական աղբյուրները, սակայն, չեն հստակեցնում, թե շփման գծի հատկապես որ հատված են այցելել բարձրաստիճան զինվորականները։