Հուլիսի 18-ից Երևանի ամբողջ տարածքում երթևեկության թույլատրելի առավելագույն արագությունը կլինի 60 կմ/ժ-ը

Երևան քաղաքի ամբողջ տարածքում տրանսպորտային միջոցների երթևեկության թույլատրելի առավելագույն արագությունը հուլիսի 18-ից կսահմանվի 60 կմ/ժ, հաղորդում է Ճանապարհային ոստիկանությունը:

Հաղորդագրության համաձայն՝ երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով Երևանի այն ճանապարհահատվածներում, որտեղ տրանսպորտային միջոցների երթևեկության թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ-ից ավելի է սահմանված, հուլիսի 18-ից կկատարվի երթևեկության կազմակերպման համապատասխան փոփոխություն:

Ճանապարհային ոստիկանությունը թվարկում է այդ ճանապարհահատվածները՝ Իսակովի պողոտա, Թբիլիսյան խճուղի, Մոնթե Մելքոնյան փողոց, Աճառյան փողոց, Դավիթ-Բեկի փողոց, Մյասնիկյան պողոտա, Սարալանջի պողոտա և Աշտարակի խճուղի: