Մեքսիկայում 12 հազար տարի առաջ «շահագործված» հանքեր են հայտնաբերվել

Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյի համայնապատկեր, արխիվ

Մեքսիկայի Յուկատան թերակղզու ստորջրյա քարանձավներում հնագետ գիտնականների ուսումնասիրությունը բացահայտել է, որ այնտեղ դեռ 12 հազար տարի առաջ մարդիկ հանքանյութեր են հանել։ Ենթադրվում է, որ հանքանյութերից ներկ է ստացվել։

Այդ վայրում «հանքարդյունաբերությունը» ավելի քան երկու հազարամյակ շարունակվել է։ Հայտնաբերվել են հանքահորեր, փորելու գործիքներ, քարանձավներում կողմնորոշվելու նշաններ։

Հայտնագործությունը նաև վկայում է, որ հազարամյակներ առաջ քարանձավները գտնվել են ցամաքում։