Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի նախագահությամբ տեղի է ունեցել իշխող Աշխատավորների կուսակցության քաղաքական բյուրոյի նիստը:
Կիմ Չեն Ընը նիստի ընթացքում ասել է, որ «երկիրը կարողացել է զսպել կորոնավիրուսի ներթափանցումն արտասահմանից»: Նա կուսակիցներին և բնակիչներին կոչ է արել զգոն լինել և պայքարել վիրուսի հնարավոր տարածման դեմ:
Հյուսիսային Կորեայում, ըստ պաշտոնական տվյալների, կորոնավիրուսի դեպքեր չեն գրանցվել, երկրում կատարվել է 922 ստուգում: