Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը հրաժարական է ներկայացրել: Քիչ առաջ նախագահ Էմանյուել Մակրոնը նոր վարչապետ է նշանակել Ժան Կաստեքսին:
Քաղաքական վերլուծաբանները նշում են, որ վերընտրվելու նպատակ ունեցող նախագահ Էմանյուել Մակրոնը կենտրոնամետ կառավարության հրաժարականն է պահանջել տեղական ընտրություններում իր ղեկավարած «Առա՛ջ, հանրապետություն» աջակենտրոն կուսակցության անհաջող արդյունքների կապակցությամբ: «Առա՛ջ, հանրապետություն»-ը զիջել է Կանաչների կուսակցությանը:
Մակրոնը ցանկանում է նոր լիցք հաղորդել իր քաղաքական ծրագրին և վաստակել ձախակողմյան ընտրողների աջակցությունը: Ընտրությունները տեղի կունենան 21 ամիս հետո: