Իրանում վերջին մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 162 մարդ: Այդ ցուցանիշն ամենաբարձրն է մեկ օրվա կտրվածքով երկրում համաճարակի բռնկումից ի վեր:
Այսպիսով, զոհերի ընդհանուր թիվը հասել է 10 հազար 670-ի, վերջին 24 ժամվա ընթացքում հաստատվել է ևս 2 հազար 536 նոր դեպք` վարակակիրների ընդհանուր թիվը հասցնելով 225 հազար 205-ի:
Իրանում ավելի քան մեկ շաբաթ է` մահացության օրական դեպքերն անցնում են 100-ից, ինչն ամենաբարձր ցուցանիշն է մարտյան ալիքը հաղթահարելուց հետո: