ԱՀԿ-ն ԵՄ ֆինանսավորմամբ բժշկական նշանակության օգնություն է ցուցաբերում ԱլԳ երկրներին

Ուկրաինա - Պաշտպանիչ դիմակով կին Կիևի փողոցներից մեկում, 27-ը հունիսի, 2020թ.

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական բյուրոն բժշկական նշանակության օգնություն է ուղարկել Ադրբեջան, Բելառուս և Ուկրաինա՝ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում:

Ֆինանսական միջոցները հատկացրել է Եվրամիությունը, խոսքը բժշկական դիմակների, օդափոխիչների, պաշտպանիչ դիմավահանների, արտահագուստի և հատուկ ակնոցների մասին է, որոնք նախատեսված են կորոնավիրուսի վարակակիրների հետ շփվող բուժանձնակազմի համար:

Հաղորդվում է, որ առաջիկայում նույն օգնությունը կհատկացվի Եվրամիության Արևելյան գործընկերության (ԱլԳ) անդամ մյուս երկրներին՝ Հայաստանին, Վրաստանին և Մոլդովային: