Սումգաիթի քաղաքային դատարանն ակտիվիստ Ջավիդ Մամեդզադեին ոստիկանության պահանջներին և կարանտինային սահմանափակումներին չենթարկվելու համար այսօր դատապարտել է տասնօրյա կալանքի է։
Ակտիվիստի հարզատները, սակայն, պնդում են, որ Մամեդզադեն ձերբակալվել է Ադրբեջանի առաջին հանրապետության հիմնադիր Մամեդ էմին Ռասուլզադեի պատկերով դիմակ կրելու համար։ Ոստիկանության ներկայացուցիչները հերքել են այդ պնդումը:
«Միկրոբներով լի կտորի վրա Ռասուլզադեի նկարի զետեղումը արդյո՞ք անագրանք չէ պատմական գործչի հանդեպ», - «Թուրան» գործակալության թղթակցի հետ զրույցում նշել է Ադրբեջանի ՆԳՆ մամուլի ծառայության ղեկավար Էհսան Զահիդովը։