Դեղերի Եվրոպական գործակալությունը «Ռեմդեսիվիր»-ը ներառել է կորոնավիրուսի դեմ դեղամիջոցների ցանկում

Աշխարհը դեռ չի գտել դեղամիջոց կոնկրետ կորոնավիրուսի բուժման համար, սակայն որոշները դրական արդյունք են ցույց տալիս, և խորհուրդ է տրվում դրանք օգտագործել՝ ծանր դեպքերը բուժելու համար: Այսպես, Դեղերի Եվրոպական գործակալությունը ավելացրել է «Ռեմդեսիվիր​»-ը` կորոնավիրուսը բուժելու համար առաջարկվող դեղամիջոցների ցանկում:

Սա նշանակում է, որ Եվրամիության տարածքում աշխատող բժիշկները հնարավորություն կունենան նշանակել դեղը Եվրահանձնաժողովի թույլտվությունից հետո: Ակնկալվում է, որ դա տեղի կունենա մեկ շաբաթվա ընթացքում: