Թուրքիան կոչ է անում Եվրամիության (ԵՄ) անդամ պետություններին ակտիվ պայքար ծավալել իրենց տարածքում գործող ահաբեկչական կառույցների դեմ։ Այսօր այս մասին Անկարայում հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Համի Աքսոյը՝ մեկնաբանելով ԵՄ միասնական իրավապահ կառույցի՝ Europl-ի օրերս հրապարակած զեկույցը։
Դրա համաձայն` Քրդական բանվորական կուսակցության (PKK) և ձախակողմյան «Ժողովրդի ազատագրման հեղափոխական կուսակցություն-ճակատ» (DHKP-C) կոչվող թուրքական ձախակողմյան խմբավորման աջակիցները շարունակում են իրենց գործունեությունը ԵՄ մի շարք պետություններում չնայած այն հանգամանքին, որ այս երկու կազմակերպություններն էլ ընդգրկված են ահաբեկչական համարվող կառույցների ԵՄ ցանկում։