Իրանում կորոնավիրուսի նոր՝ ռեկորդային ցուցանիշներ են գրանցվում

Բժշկական կենտրոն Իրանում, 16 հունիսի, 2020թ.

Իրանում կորոնավիրուսի նոր՝ ռեկորդային ցուցանիշներ են գրանցվում․ անցած մեկ օրում մահացել է 133 վարակակիր, ինչը օրվա կտրվածքով արձանագրված ամենամեծ թիվն է՝ ապրիլի 6-ից ի վեր։

Հունիսի սկզբից երկրում վարակի երկրորդ ալիքն է սկսվել, ամեն օր արձանագրվում է մոտ 2 հազար 500 դեպք, ընդհանուր ցուցանիշն անցել է 210 հազարից։ «Հորդորում, խնդրում ենք մեր քաղաքացիներին դիմակ կրել»,- հայտարարել է առողջապահության փոխնախարարը` ընդգծելով, որ միայն այդ կերպ հնարավոր կլինի կանխել դեպքերի հետագա աճը։