Անկարան հայտարարել է, թե թուրքական բանակի մեկ զինվոր մահացել է, ևս երկուսը՝ վիրավորվել Իրանի սահմանից արձակված կրակոցներից։
Պաշտպանության նախարարության՝ այսօր տարածած հաղորդագրությունը, սակայն, չի հստակեցնում՝ երբ և ինչ հանգամանքներում է տեղի ունեցել միջադեպը։ Նշվում է միայն, որ զինվորները հետախուզական ու վերահսկողական գործողություններ են իրականացրել սահմանամերձ լեռնապատ բնակավայրերից մեկում։