«Տնտեսական առումով մեր քաղաքականությունը հսկայական էֆեկտ է ունեցել մայիսին», - ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ մայիսին 50 հազար 94 աշխատատեղ վերականգնվել է:
Վարչապետը նշեց, որ ուսումնասիրելով տվյալները եկել են այն եզրակացության, որ պետք է որդեգրել կորոնավիրուսին զուգահեռ ապրելու ռազմավարություն, որովհետև հակառակ դեպքում, եթե «ամբողջությամբ կենտրոնանանք միայն առողջապահական սեգմենտի վրա, մենք ոչ թե տնտեսական անկում կունենանք, այլ տնտեսական փլուզում կունենանք»:
«Մեծ ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ մայիսին, երբ որ մենք որոշեցինք lockdown-ի քաղաքականությունը չշարունակել, 50 հազար 94 աշխատատեղ վերականգնվել է: Ընդ որում ես խոսում եմ միայն վճարվող աշխատատեղերի մասին», - ասաց Փաշինյանը:
Վարչապետը նշեց, որ այս ցուցանիշը ևս մեկ անգամ համոզում է, որ պետք է արվի մաքսիմալը lockdown-ի վերադառնալու անհրաժեշտությունից խուսափելու համար: