«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը կորոնավիրուսի թեստ է հանձնել, պատասխանը դրական է: Այս մասին հայտնում է Էնֆիաջյանն իր ֆեյսբուքյան էջում:
«Հարգելի հայրենակիցներ, հանձնել եմ COVID-19-ի թեստ, քիչ առաջ տեղեկացա, որ թեստի պատասխանը դրական է։ Պետք է նշեմ, որ ինքնազգացողությունս լավ է, այս պահին որևէ անհանգստացնող գանգատ չունեմ», - գրել է նա: