Ռուսաստանում կորնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբի հաղորդած տվյալներով` COVID-19-ով վարակվածների թիվը մոտենում է 600 հազարի։ Սա աշխարհում երրորդ ցուցանիշն է ԱՄՆ-ից և Բրազիլիայից հետո։
Վարակվածների բարձր թվի համեմատ Ռուսաստանում մահացությունը բավականին քիչ է՝ կորոնավիրուսից մահացել է ավելի քան 8 հազար մարդ։
Մահվան դեպքերի մասին օպերատիվ շտաբի, վիճակագրական ծառայության ու մարզերի պաշտոնական տվյալները չեն համընկնում։
Չնայած կորոնավիրուսի տարածմանը՝ այսօրվանից Մոսկվայում է՛լ ավելի թուլացվեցին կարանտինային սահմանափակումները։ Հունիսի 23-ից բացվել են ռեստորանները, սրճարանները, մարզասրահները, լողավազանները, մանկական խաղահրապարակները, վերականգնվել է զբոսաշրջային որոշ ծառայությունների գործունեությունը։