Ադրբեջանի Միլի մեջլիսի հունիսի 23-ին նախատեսված լիագումար նիստը հետաձգվել է պատգամավորների թեստավորման պատճառով, հաղորդվում է, որ երկրի օրենսդիրներից մեկի մոտ կորոնավիրուս է հաստատվել:
Սահիբ Ալիևան հոսպիտալացվել է, ըստ պաշտոնական աղբյուրների՝ օրենսդիր մարմնի աշխատակազմի մի խումբ աշխատակիցների մոտ ևս կորոնավիրուս է հաստատվել:
Պաշտոնական վերջին տվյալների համաձայն՝ մոտ 10 միլիոն բնակչություն ունեցող Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 12 հազար 729 է, վարակի հետևանքով մահացել է 154 մարդ: