Չինաստանից Հայաստան է տեղափոխվել բժշկական պարագաների և սարքավորումների նոր խմբաքանակ

Հունիսի 20-ին պարետատան կազմակերպած չորրորդ հատուկ չվերթով Չինաստանից Հայաստան է տեղափոխվել բժշկական պարագաների և սարքավորումների հերթական խմբաքանակը: Այս մասին հայտնում է հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը:

Հայաստան են բերվել, մասնավորապես, բժշկական պաշտպանիչ դիմակներ և արտահագուստ, թթվածնի մատակարարման կայաններ ու կոնցենտրատորներ, թոքերի արհեստական օդափոխության սարքեր, մաքուր օդի մատակարարման անհատական սարքեր, նոր տիպի կորոնավիրուսի ախտորոշման թեստեր, զարկերակային օքսիմետրեր:

Ըստ այդ նույն աղբյուրի` խմբաքանակի հիմնական մասը ձեռք է բերվել Հայաստանի պետական միջոցների հաշվին: