Կիևում բազմաբնակարան շենքում պայթուն է որոտացել, չորրորդից ութերորդ հարկերում փլուզում է եղել: Ըստ նախնական տեղեկությունների, բնակիչներից առնվազն երկուսը զոհվել են, քսանը` տարհանվել:
Ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կա երկու վարկած` կա՛մ պատահարը տեղի է ունեցել գազի արտահոսքի, կա՛մ պայթուցիկ նյութերի գործադրման հետևանքով»:
Այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն: