Ադրբեջանում երեկ կորոնավիրուսի դեպքերը զգալի ավելացել են. մեկ օրում արձանագրվել է 438 դեպք:
«Սա ցույց է տալիս, որ տոնական օրերին հայտարարված խիստ կարանտինը ակնկալվող արդյունքը չի տվել», - այսօր ասել է Համաճարակաբանության կենտրոնի ղեկավար Յաղու Գարաևան, հավելելով` ավելացել է ոչ միայն վարակակիրների թիվը, այլև` մահացածների:
«Այսօրվա հիվանդները տարբերվում են մարտին, ապրիլին արձանագրվող դեպքերից` հիմա ավելի շատ են ծանր դեպքերը, այդ թվում` երիտասարդների շրջանում», - ասել է ադրբեջանցի պաշտոնյան` համաճարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբի նիստում:
Վերլուծելով վերջին զրագացումները` շտաբը որոշել է նոր սահմանափակումներ մտցնել: Ըստ այդմ, առաջիկա երկու շաբաթների ընթացքում խոշորագույն մի շարք քաղաքներում, այդ թվում` մայրաքաղաք Բաքվում, բնակիչները կարող են տնից դուրս գալ միայն հատուկ թույլտվությամբ, որը կտրվի բջջային հաղորդագրությունների միջոցով: Իշխանությունը նաև զգուշացրել է, որ այդ թույլտվությունները տրվելու են միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքերում, այդ ընթացքում արգելվելու է առևտրի կետերի, հանրախանութների, սննդի օբյեկտների ու գեղեցկության սրահների աշխատանքը: