Արցախում հաստատվել է կորոնավիրուսի ևս մեկ դեպք, ապաքինվել է հինգ քաղաքացի

Արցախում կորոնավիրուս է հաստատվել Մարտակերտի շրջանի կոնտակտավոր բնակչի մոտ, ապաքինվել է ևս հինգ քաղաքացի, հայտնում է Արցախի Առողջապահության նախարարությունը:

Կորոնավիրուս է հաստատվել 97 քաղաքացու մոտ, որից առողջացել են 63-ը: Այս պահին մեկուսացված է 78 անձ, ընդհանուր առմամբ իրականացվել է 1571 թեստավորում: