Խոսրովի անտառ պետական արգելոցում բռնկված հրդեհը մեկուսացվել է. ԱԻՆ

Խոսրովի անտառ պետական արգելոցում բռնկված հրդեհը մեկուսացվել է ժամը 19:10-ին, իրականացվում է հերթապահություն, հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Հիշեցնենք, որ հունիսի 18-ին, ժամը 14:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն էր ստացվել, որ Խոսրովի անտառ պետական արգելոցի առաջին անցակետից դեպի «Քյուսուս» տանող հատվածից ծուխ է նկատվում։

Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական չորս ջոկատ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Ծառայության կազմակերպման վարչության օպերատիվ խմբերը։

Երեկ ժամը 21:25-ին մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել էին և շարունակվել այսօր: