ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 2 միլիոն 180 հազարը

Ամերիկյան խանութներում վաճառողները պաշտպանվում են կորոնավիրուսից, Օքսոն Հիլ, Մերիլենդի նահանգ

Ամերիկայի Միացյալ Նահանգներում նոր կորոնավիրուսի դեպքերի թիվը հասել է 2 միլիոն 187 հազարի: Այդ մասին երեկ երեկոյան հայտնել են Ջոնս Հոփքինսի համալսարանի փորձագետները: Մահացել է առնվազն 118 հազար 381 մարդ:

Շաբաթասկզբին ինը նահանգներում գրանցվել է վարակի աճ, ինչը, մասնագետների համոզմամբ, կապված է սահմանափակումների ռեժիմը թուլացնելու հետ:

Միացյալ Նահանգները նոր կորոնավիրուսից առավել տուժած պետությունն է աշխարհում: