«Սերբիան պատրաստ է հանուն Կոսովոյի զոհաբերել Եվրամիությանն անդամակցելու հեռանկարը», - այսօր Բելգրադում Ռուսաստանի արտգործնախարարի հետ հանդիպման ընթացքում նման հայտարարությամբ է հանդես եկել Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։
Նրա խոսքով՝ Սերբիան ԵՄ անդամակցելու դիմաց չի պատրաստվում ճանաչել Կոսովոյի անկախությունը։ «Բացառապես ԵՄ անդամակցության դիմաց Սերբիան չի ճանաչի Կոսովոյի անկախությունը և կշարունակի ընդդիմանալ երկրամասի անդամակցությանը ՄԱԿ-ի կառույցներին», - հայտարարել է Սերբիայի ղեկավարը։
Վուչիչը նաև նշել է, որ Կոսովոյի խնդրի որևէ լուծում, որ չի արժանանա Ռուսաստանի հավանությանը, հեռանկար չունի։