Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը կորոնավիրուսով է վարակվել։ Այս մասին այսօր տեղեկացրել է նախկին նախագահի մամուլի ծառայությունը։
«Ցավոք սրտի, Նազարբաևի վերջին թեստը դրական էր։ Նուրսուլթան Նազարբաևն այժմ ինքնամեկուսացվել է։ Նա շարունակում է աշխատել տանից և որևէ անհանգստության առիթ չկա», - նշված է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կորոնավիրուսիով են վարակվել նաև Ղազախստանի առողջապահության նախարարը Ելժան Բիրտանովը և խորհրդարանի ստորին պալատի խոսնակ Նուրլան Նիգմատուլինը։ Ինքնամեկուսացման ռեժիմում են գտնվում նաև Ղազախստանի վարչապետն ու պաշտպանության նախարարը։
Վերջին տվյալների համաձայն՝ Ղազախստանում կորոնավիրուսի ավելի քան 22 հազար դեպք է հայտնաբերվել, շուրջ 100 մարդ մահացել է։