Ռուսաստանի Ներքին գործերի նախարարությունը հանձնարարել է ստուգել լրագրողների հաղորդումները, ըստ որոնց մոսկովյան իշխանությունները օգտահաշիվներ են բացում թոշակառուների անուններով՝ առանց նրանց իմացության, որպեսզի կարողանան նրանց փոխարեն քվեարկել հուլիսի 1-ին նշանակված սահմանադրական հանրաքվեի ժամանակ։
Մայր օրենքի այդ փոփոխությունները հնարավորություն կտան Վլադիմիր Պուտինին զրոյացնել նախագահության 4 ժամկետներն ու երկարաձգել պաշտոնավարումը մինչև 2036 թվականը։
Հանրաքվեն պետք է կայանար ապրիլի 25-ին, սակայն, այն հետաձգվեց մինչև հուլիս՝ կորոնավիրուսի համաճարակի պատճառով։