ԱՀԿ-ն հայտարարել է Covid-19-ի բուժման հարցում գիտական առաջընթացի մասին

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարել է Covid-19-ի բուժման հարցում գիտական առաջընթացի մասին` հիմնվելով բրիտանացի մասնագետների իրականացրած փորձերի վրա։ Օքսֆորդի համալսարանի հետազոտությունը, մասնավորապես, ապացուցել է, որ բավականին էժան և հասանելի դեղամիջոցներից մեկը՝ դեքսամետազոնը, կարող է էականորեն՝ շուրջ 33 տոկոսով նվազեցնել կորոնավիրուսով վարակված ծանր հիվանդների մահվան հավանականությունը։

Դեքսամետազոնը գործածության մեջ է ավելի քան 50 տարի և կիրառվում է մի շարք հիվանդությունների, այդ թվում՝ ասթմայի, թոքերի բուժման համար։ Ակնկալվում է, որ շուտով Առողջապահության ՀԿ-ը պաշտոնապես այն կներառի Covid-19-ի բուժման ուղեցույցներում։