Բրիտանիայում կորոնավիրուսի համավարակի հետևանքով ավելի քան 600 հազար մարդ կորցրել է աշխատանքը։ Վարչապետ Բորիս Ջոնսոնն ասել է, թե կառավարությունը կաջակցի աշխատանքը կորցրած մարդկանց և գործատուներին։
Նրա խոսքերով՝ ընկերությունների հետ կառավարության համատեղ նպատակն է հաղթել վիրուսին և հնարավորինս կարվի բիզնեսին օգնելու համար։ Նա խոստացել է կառավարության ուղղակի աջակցությունը, ընդգծելով, որ նման քայլ նախկինում երբեք չի արվել։
Վարչապետի ելույթից հետո, ֆինանսների նախարարն ասել է, թե պատմության մեջ առաջին անգամ կառավարությունը պատրաստվում է միջամտել և օգնել վճարելու մարդկանց աշխատավարձը։