Քաղաքական հինգ ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ հավաք-հանդիպում է տեղի ունեցել երեկ ՀՅ Դաշնակցության գրասենյակում:
«Ազատության» հետ զրույցում ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ղեկավար Իշխան Սաղաթելյանը հաստատեց, որ հանդիպմանը մասնակցել են հինգ կուսակցություն՝ Դաշնակցությունը, «Մեկ Հայաստան»-ը, «Ազգային օրակարգ»-ը, «Բարգավաճ Հայաստան»-ը և Ազգային անվտանգության ծառայության նախկին պետ Արթուր Վանեցյանի գլխավորած «Հայրենիք»-ը: «Քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը, և քննարկվող հարցերի վերաբերյալ եղել է ընդհանուր փոխըմբռնում: Որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել, անհարժեշտության դեպքում նորից կհանդիպենք», - ասաց Սաղաթելյանը՝ հրաժարվելով փակագծեր բացել։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից հրաժարվեցին զրուցել «Ազատության» հետ։
Վանեցյանի գլխավորած «Հայրենիք» կուսակցությունը ևս դեռ մանրամասներ չի հաղորդում հանդիպումից։