Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել ոստիկանության բաժիններ Ազգային անվտանգության շենքի մոտ հավաքված անձանց բերման ենթարկելու առնչությամբ, հայտնում են ՄԻՊ աշխատակազմից:
Տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկված քաղաքացիների հետ, կուսումնասիրվեն նրանց բերման ենթարկելու հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև այդ առնչությամբ Ոստիկանությունում կազմված փաստաթղթերը։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը վաղ առավոտից հետևում է տեղի ունեցող իրադարձություններին:
Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի տանն այսօր առավոտյան ԱԱԾ-ն խուզարկություն էր իրականացրել, որից հետո Ծառուկյանը հայտարարեց, որ գնում է հարցաքննության: Նրա աջակիցներ ներկայացող քաղաքացիներ, ինչպես նաև ԲՀԿ խմբակցության պատգամավորներ շարժվեցին ԱԱԾ-ի մոտ, և հենց այստեղ բախումների արդյունքում մի շարք անձինք բերման ենթարկվեցին ոստիկանների կողմից: