ԱՄՆ-ն պաշտոնապես տեղեկացրել է Բեռլինին Գերմանիայում ռազմական ներկայության հնարավոր կրճատման մասին

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը հանդիպում է ամերիկացի զինծառայողների հետ, արխիվ, Ռամշտայն, Գերմանիա, 18 հոկտեմբերի, 2019թ.

Գերմանիայի կառավարությունն այսօր հաստատել է, որ ԱՄՆ իշխանությունները պաշտոնապես տեղեկացրել են Բեռլինին՝ երկրի տարածքում տեղակայված ամերիկյան զորախմբի մասնակի դուրսբերման հնարավորության մասին։

«Ամերիկյան վարչակազմը տեղեկացրել է դաշնային կառավարությանը Գերմանիայի տարածքում ամերիկյան ռազմական ներկայության նվազեցման հարցի շուրջ ընթացող քննարկումների մասին։ Վերջնական որոշում, սակայն, առայժմ չի կայացվել», - հայտնել է կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ուլրիկե Դեմմերը։

Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին հրապարակվել, որոնց համաձայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է գրեթե կիսով չափ կրճատել Գերմանիայի տարածքում տեղակայված 35 հազարանոց ամերիկյան զորախումբը։