«Մեծ Բրիտանիան չափազանց մեծ պահանջներ է ներկայացնում ԵՄ», - հայտարարում է «Բրեքզիթի» գծով Եվրամիության հատուկ բանագնաց Միշել Բարնյեն։
Նրա խոսքով՝ շարունակվող բանակցությունների ընթացքում Լոնդոնը ԵՄ հետ առևտրային հարաբերությունների այնպիսի մոդել է առաջարկում, որը մոտ է դաշինքի անդամ պետության կարգավիճակին։
«Մեզ համար դա անընդունելի է։ Մեծ Բրիտանիան ԵՄ շատ ավելի մեծ պահանջներ է ներկայացնում քան Կանադան, Ճապոնիան կամ մյուս գործընկերները», - հայտարարել է Բարնյեն։