Գերմանիան թուլացնում է սահմանային հսկողությունը

Գերմանիա - Կառավարության շենքը Բեռլինում, արխիվ

Հունիսի 15-ից Գերմանիան չեղարկում է ԵՄ անդամ պետությունների մեծամասնության, շենգենյան գոտու ասոցացված անդամների և Մեծ Բրիտանիայի հետ մարտ ամսից գործող տեղաշարժի սահմանափակումները։ Հետագայում, ըստ Գերմանիայի կառավարության, այս ցանկին կավելանան նաև Իսպանիան և Նորվեգիան։

Ներքին գործերի նախարար Հորստ Զեեհոֆերը այսօր Բեռլինում կայացած կառավարության նիստի ավարտին հայտարարել է, որ առաջիկա ժամերին դաշնային ոստիկանությունը սկսելու է թուլացնել սահմանային վերահսկողությունը նաև Գերմանիայի անմիջական հարևանների հետ։

«Հուսով եմ, որ հաջորդ շաբաթ արդեն համավարակի պատճառով սահմանափակված տեղաշարժի ազատությունը վերականգնված կլինի», - հայտարարել է գերմանացի նախարարը։