Թեհրանի դատարանը մահապատժի է դատապարտել լրտեսության մեջ մեղադրվող Իրանի քաղաքացի Սեյեդ Մահմուդ Մուսավի-Մաջիդին, որն ըստ երկրի դատախազության, օժանդակել է գեներալ Քասեմ Սոլեյմանիի՝ տարեսկզբին տեղի ունեցած սպանությանը։
Երկրի ամենաազդեցիկ ուժային կառույցներից մեկի՝ «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» հրամանատարներից մեկը հանդիսացող Սոլեյմանին ամերիկյան զինուժի կողմից սպանվել էր հունվարի 8-ին Բաղդադում։
Իրանցի իրավապահների պնդմամբ՝ Մուսավի-Մաջիդը համագործակցել է Միացյալ Նահանգների Կենտրոնական հետախուզական վարչության և Իսրայելի արտաքին հետախուզության ծառայության՝ «Մոսադ»-ի հետ։ «Մեծ գումարի դիմաց Մուսավի-Մաջիդը իրանական զինուժի ստորաբաժանումների և գեներալ Սոլեյմանիի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ է փոխանցել իսրայելցիներին և ամերիկացիներին», - հայտարարել է Իրանի դատական դեպարտամենտի խոսնակը՝ հավելելով, որ լրտեսության մեջ մեղադրվող իրանցու մահապատիժը կիրագործվի «մոտ ապագայում»։